Նորություններ

Քիչ հավանական է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրվի Հայաստանի թեկնածուն. Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումից և նրանից, թե ով կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ հաշվի առնելով ՀԱՊԿ ներսում առկա լարվածությունը, նշեց, որ կա երեք տարբերակ: Առաջին՝ կնշանակվի Հայաստանի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը, երկրորդ՝ Բելառուսի թեկնածուն, երրորդ՝ ոչ ոք չի նշանակվի, և կմնա Ռուսաստանի ներկայացուցիչը։

«Քիչ հավանական է, որ կընտրվի Հայաստանի թեկնածուն։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից երկու օր առաջ կհամաձայնի, որ Բելառուսի թեկնածուն ընտրվի, նորից քիչ հավանական է։ Որ Նազարբաևն ու Լուկաշենկոն համաձայնեն հայ թեկնածուի ընտրությանը, հնարավոր է, որովհետև Խաչատուրովի դեպքում այդպես էլ եղել է, բայց իրավիճակն այլ էր, երկրորդ՝ ամեն ինչ բանակցային գործընթացում էր տեղի ունենում, այսպես բացահայտ չէր, երրորդ՝ Ռուսաստանն է համոզել այդ երկրներին, ոչ թե Հայաստանը, և փոխարենն ինչ-որ բան է տվել»,- ի պատասխան՝ ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ այն, ինչ արդեն կատարվել է, կարելի է շախմատային տերմինով ցուգցվանգ կոչել:

Ավելին
Back to top button