Նորություններ

Սյունիքում 35-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է հայ-իրանական սահմանի փշալարն ու հայտնվել հակառակ կողմում

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը, Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում, իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Վահե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածքային բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ ումբը՝ բաժնի պետի տեղակալ Բաբայանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել սահմանապահներ, որպեսզի համոզվեն, որ տեղի ունեցածը ավտովթար է, այլ ոչ թե սահմանի խախտում:

7c230757dba84c39dd85f27a9a7cadae

9e35c32209823f0262e702226e5098b0 66cdf57de56a519341119eda153d50bd 5dcf36132475f25497c736ebd0f13c28 3a9b83a0e10b662c7f13e29b8a96e193 c5e46ffbbe3f69cd0ce47bd167b1554c

 shamshyan.com 

Ավելին
Back to top button