Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիա,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մեր թիմն ավտոբուսով ուղևորվել է Մալագա, այնտեղից մեկնել է շվեյցարական Ցյուրիխ, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք:

Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում:

Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա:

Այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում:

Նախախաղային մարզումը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան վաղը:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

armsport.am

Back to top button