ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ընտրությունների կայացումն էլ հասարակության փորձառություն է պահանջում». Վաչե Տերտերյան

Օրեր առաջ, երբ դեռ չէր հրապարակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի, մասնավորապես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, շատերն էին փորձում գուշակել, թե նախկին ՀՀԿ-ականներից ում անունները կտեսնեն այնտեղ, ինչի մասին նախապես հայտարարվել էր, և ինչը միանշանակ չէր ընկալվել հանրության կողմից: Քաղաքագետներից ոմանք այն կարծիքն էին հայտնում, որ նրանց մեջ կլինեն այնպիսի անձինք, ովքեր համագործակցել են ՀՀԿ հետ, սակայն այդ կուսակցության անդամ չեն եղել: Երկրի իշխանությունների հետ տարիներ շարունակ համագործակցել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Սակայն վերջինիս անունը չկա և ոչ մի նախընտրական ցուցակում:

Հիշեցնենք, որ Վաչե Տերտերյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում է 1996թ.-ից: Թավշյա հեղափոխությունից հետո էլ նա չհայտնվեց պաշտոնանկ ու պաշտոնաթող անձանց մեջ:

Որևէ քաղաքական ուժից առաջարկ չի՞ ստացել, թե՞ խորհրդարանական մրցավազքին չմասնակցելը սեփական որոշում է, ո՞րն է իր՝ որպես պաշտոնյա երկարակեցության գաղտնիքը, խորհրդարանական ընտրություններից հետո իրեն տեսնո՞ւմ է կառավարությունում, ինչպիսի՞ն կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այս հարցերի պատասխաններն է ԳԱԼԱ-ն ստացել Վաչե Տերտերյանից «Առանցքում» հաղորդման շրջանակներում:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ պաշտոնյան նշեց. «Ընտրությունների կայացումն էլ հասարակության փորձառություն է պահանջում: Հուսով եմ՝ ընտրությունները կանցնեն հանգիստ, ու ժողովուրդը վստահ կլինի, որ դա իր ընտրությունն է»:

 

Ավելին
Back to top button