ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Եթե ընտրություններն անցկացվեին գարնանը, Փաշինյանն ու թիմը չէին կարողանա «խփել» 100-ից 80, կամ 70 տոկոս»

«Այս ընտրություններում ես կարծում եմ, որ տեղ չեն գտնի այն ապօրինությունները և այն այլանդակությունները, կարող եմ ասել՝ նաև այն սատանայությունները, որոնք տեղի էին ունենում նախորդ ընտրությունների ժամանակ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց քաղաքագետ Թաթուլ Հակոբյանը՝ խոսելով ներքաղաքական վերջին շրջանում կատարվող իրադարձություններից, նաև նոր ձևավորվելիք խորհրդարանից՝ հավելելով, որ այս ընտրությունները միանշանակ տարբերվելու են նախորդներից:

Քաղաքագետը վստահեցնում է, որ այս անգամ 10 հազար դրամներով չեն կարողանա գնել հայ ժողովրդին, նաև ուժային կառույցները և բանակը չեն քվեարկի գործող իշխանության օգտին:

Այս ընտրությունների վրա իր դրոշմն է թողնելու հետհեղափոխական իրավիճակը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դիրքերն ակնհայտորեն օգտակար են հենց իրենց համար:

«Հա ինչ անենք, որ հանրապետական են, լավ, հետո ինչ, ես կարծում եմ, որ նրանց մասնակցելը ընտրություններին պայմանավորված է նրանով, որ նրանք ուզում են իրավական պաշտպանվածություն ստանալ նաև այն քրեական գործերում, որում հիմա ներգրավված են»:

 

Ավելին
Back to top button