Սպորտ

Արոնյանը հաջող է մեկնարկել Тata Steel Chess India մրցաշարում

Կալկաթայում ընթացող Tata Steel Chess India-ում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի մրցաշարի առաջին 3 տուրերում վաստակել է 2 միավոր:

Վերջինս կիսում է 1-ին հորիզոնականը Պենտալա Հարիկրիշնայի և Շահրիյար Մամեդյարովի հետ: 

Տուրի առաջին խաղում Արոնյանը մրցել է Հիկարու Նակամուրայի հետ և ավարտել պարտիան 47-րդ քայլին` ոչ-ոքիով:

Մյուս տուրում Արոնյանը հաղթել է Սարին Նիհալին, իսկ վերջին պարտիայում ոչ-ոքի խաղացել Վիշվանաթան Անանդի հետ: 

armsport.am

Back to top button