ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Տատյանա Մոսկալկովան ոչ մի հիմք, ոչ մի փաստ չունի՝ նման հայտարարություն անելու համար»

«ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ոչ մի հիմք, ոչ մի փաստ չունի՝ նման հայտարարություն անելու համար: Նա կամ լիարժեք չի տիրապետում ՀՀ իրավիճակին, կամ դիտավորյալ է նման հայտարարություն անում»,- «Առանցքում» հաղորդման շրջանակում նման պնդում արեց կրթության փորձագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան օրերս հայտարարել էր, որ ռուսաց լեզվով ուսուցման կրճատումը մի շարք պետություններում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ռուսալեզու մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը պնդել էր, որ հարկ է դիտարկել արտերկրում, դեսպանատներին կից նոր ռուսական դպրոցների բացման հնարավորությունը:  

Ավելին
Back to top button