ԱՌԱՆՑՔՈՒՄ

Որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատարը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ռեյտինգային թեկնածու և առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում:

Մեր այն հարցին, թե ընտրություններից հետո շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես առողջապահության նախարար, Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ այդ որոշումը կկայացվի ընտրություններից հետո՝ կախված արդյունքներից:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը՝ նախարարն ընդգծեց՝ էական արդյունքների մասին անշուշտ կարելի է խոսել, սակայն մենք պետք է ունենանք առողջապահական այնպիսի համակարգ, որտեղ կոռուպցիան ամբողջությամբ բացառված կլինի:

«Պատրաստվում ենք ներդնել խրախուսման այնպիսի մեխանիզմներ, որոնց պարագայում բժիշկները շահագրգռված չլինեն այլ գումարներ վերցնել»,- նշեց նախարարը:

Ավելին
Back to top button