ԱՌԱՆՑՔՈՒՄ

ԲՀԿ-ն «զտում» է ցուցակը բիզնեսմեններին քաղաքականությունից տարանջատելու նպատակով

ԲՀԿ-ն նախընտրական շրջանում զբաղված է ցուցակների ճշտմամբ, որի հիմնական բաղադրիչն այս քաղաքական ուժի մոտ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելն է: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանը նշում է, որ դեռ երեք օր է՝ զբաղված են այդ աշխատանքներով ու փորձում են գնահատել այսօրվա հասարակության պահանջները, ըստ որի էլ կկազմեն ցուցակը:

«Պետք է հաշվի առնել հետհեղափոխական շրջանի ոգևորությունը և այդ իրադրությունում հասարակության սպասելիքներին համարժեք քարոզչություն իրականացնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ցուցակների զտման գործընթացին, ապա այստեղ այն լուրջ աշխատանք է պահանջում, նախկինում պահանջ չկար: «Նախկինում խիստ չէր տարանջատվում մաքուր քաղաքական գործունեությունը տնտեսական գործունեությունից: Հանրության մոտ կան ընկալումները այն տեսակ գործարարների, որոնք ունեցել են աշխատատեղեր, կարողացել են աշխատակիցներին ներգրավել, և եղել էր ավելի պարտավորվածություն ընտրությունների ժամանակ»,- նշեց նա, այսօր սա փորձում են բացառել, ինչը, սակայն, ըստ նրա, չի նվազեցնի ԲՀԿ-ի շանսերը:

 

Ավելին
Back to top button