Նորություններ
Գերմանիայում հայտնաբերված հայկական մաֆիոզ խմբավորումներն ինչ կապ են ունեցել Հայաստանի դեսպանի հետ. ԱԳՆ-ը լռում է

ՀՀ ԱԳՆ-ը առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի հնչեցնում Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբեր բացահայտելու առնչությամբ:
ՀՀ ԱԳՆ տեղակալ Կարեն Նազարյանն այսօր Խորհրդարանում ի պատասխան պատգամավորների հարցերի, հայտարարեց, որ կապի մեջ են պատկան մարմինների հետ՝ հասկանալու տեղի ունեցածը:
Ըստ գերմանական մամուլի Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ: Եւ ամենակարեւորը՝ կասկածներ կան, որ այդ խմբերը առնչություն են ունեցել Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ:
Ըստ հրապարակումների՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խորը արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն, բավարար ապացույցներ չեն եղել կասկածյալներին ձերբակալելու համար: