Նորություններ

ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին Ղազախստանում Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը

ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ  նոյեմբերի 8-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն է, որին Հայաստանից կմասնակցի Նիկոլ Փաշինյանը:

Հաղորդագրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները:

Հիշեցնենք, այսօր Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ավելին
Back to top button