ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Վարկաբեկված քաղաքական ուժը, ինչքան էլ որ ռեյտինգային թեկնածուներ ունենա, լավ արդյունքներ չի գրանցի». «Կարևորի մասին»՝ Վահան Կոստանյանի հետ

«ՀՀԿ-ն չի կողմնորոշվում՝ ինչ է տեղի ունենում, չի հասկանում՝ ինչպես պետք է դիրքավորվել քաղաքական դաշտում, կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիներն ընտրությունների արդյունքներում շատ հեռու մի տեղ կդիրքավորեն իրենց»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ասաց ՔՊ մամլո խոսնակ Վահան Կոստանյանն՝ անդրադառնալով ԸՕ նախագծի տապալմանը խորհրդարանում:

ՀՀԿ-ից հայտնում են, որ կարևորը ոչ թե իրենց՝ խորհրդարանում հայտնվել-չհայտնվելն է, այլ սկզբունքային հարց է այն, որ չի կարող ընտրություններից 40 օր առաջ օրենսգիրք փոխվել:

Ընդդիմախոսները գտնում են, որ ՀՀԿ-ն փորձում է խորհրդարան մտնել ռեյտինգային թեկնածուների շնորհիվ:

«Ամիսներ շարունակ ժողովրդի նյարդերն ու համբերությունը ստուգելու ճանապարհով է առաջ գնում այդ քաղաքական ուժը, սակայն վարկաբեկված քաղաքական ուժը ինչքան էլ որ հայտնի ռեյտինգային թեկնածուներ ունենա, կարծում եմ՝ լավ արդյունքներ չի գրանցի: Շատերը նաև կխուսափեն առաջադրվել ՀՀԿ կուսակցության ցուցակով»,- ասաց Կոստանյանը:

Ավելին
Back to top button