Նորություններ

Արդեն 29 ստորագրություն կա ԸՕ-ն կրկին ԱԺ օրակարգ բերելու համար

Արդեն առկա է անհրաժեշտ 29 ստորագրություն՝ նոր ԸՕ-ն կրկին ԱԺ-ում քննարկելու համար: Դրան միացել են նաև ՀՀԿ-ից դուրս եկած Շիրակ Թորոսյանն ու Մարտուն Գրիգորյանը: ՀՅԴ-ն հրաժարվել է միանալ ստորագրահավաքին՝ իր քայլը պատճառաբանելով նրանով, որ իրենց առաջարկները չեն ընդունվել: Սակայն եթե օրինագիծը բերվի խորհրդարան, կողմ կքվեարկեն: Ըստ էության, նոր ԸՕ-ի ընդունվելու տեսական հնարավորությունը կա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը կրկին ԱԺ-ում քննարկելու համար կազմակերպվել էր ստորագրահավաք: Այն նախաձեռնել էին «Ծառուկյան» դաշինք ու «Ելք» խմբակցությունները: Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում ՀՀԿ-ին հորդորել էր չբոյկոտել օրինագծի քննարկումն ու քվեարկությունը, իսկ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ավանտյուրա-իրադարձություն էր որակել նախօրեին ԸՕ նախագծի տապալումը: Ըստ Ուրիխանյանի՝ ՀՀԿ-ն դրանով ցանկանում էր ընտրությունների գնալ ներկա օրենսգրքով և ռեյտինգային եղանակով լուրջ ներկայություն ապահովել խորհրդարանում:

Back to top button