ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Խնդիրը կփակվի այն ժամանակ, երբ քաղբանտարկյալները համարվեն անպարտ». Վարդան Հարությունյանը՝ սպասվող համաներման մասին

Հայաստանում սպասվում է հերթական համաներումը: Նոր իրականությունում այն պարզապես անհրաժեշտություն են համարում իրավապաշտպաններն ու հասարակությունը, որի միջոցով հնարավոր կլինի ազատվել նախորդ իշխանության սխալներից: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է. «Այնպիսի երկրներում, որտեղ արդարադատության հանդեպ հավատ չկա, որոշակի համաներումներով փորձ է արվում շտկել բացթողումները»:

Սա նման փորձերից հերթականն է Հայաստանում, որը, ըստ նրա, պետք է տարածվի շատերի վրա: «Համաներումը պետք է լինի համապարփակ, հնարավորինս շատ մարդկանց վրա տարածվի, ուրախ կլինեի, եթե 2000 հոգու վրա տարածվեր, որ շատ ավելի կարևոր է, ցմահ դատապարտյալների վրա, քաղբանտարկյալի ազատ արձակում»,- շեշտում է Վարդան Հարությունյանը:

«Առանցքում» հաղորդման շրջանակներում նա անդրադարձ է կատարում նաև Շանթ Հարությունյանին, ով, ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների ու իր ընկերների, պահանջում է արդարացում: «Ազատ արձակելով խնդիրը չի փակվում, խնդիրը կփակվի այն ժամանակ, երբ նրանք կհամարվեն անպարտ»,- շեշտում է իրավապաշտպանը:

Back to top button