Նորություններ

«Ունենք դրական միգրացիոն դինամիկա». Արմեն Ղազարյան

Պետական միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ամփոփելով աշխատանքային 100 օրը, առանձնացրեց ոլորտային մի քանի խնդիրներ: Դրանցից առաջնայինը, ըստ նրա, փախստականների բնակապահովումն է: Նշում է՝ 2004 թվականի որոշումը, որով պետությունը փախստականներին պարտավորվել է ապահովել բնակարանով, այլևս չի գործում: Հիմա փորձում են այլընտրանքային տարբերակներ գտնել այս խնդրի լուծման համար:

Հաջորդ կարևոր գործոնը Ա. Ղազարյանը համարում է ինտեգրումը: Հայաստանն ունի «նոր ճանաչված փախստականների և երկարաժամկետ միգրանտների» ինտեգրման հայեցակարգ, սակայն ըստ ծառայության պետի՝ այնտեղ փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Միգրացիոն ծառայության պետը ներկայացրեց նաև Եվրոստատի տվյալները՝ կապված ԵՄ երկրներում Հայաստանից ապաստան հայցողների հետ:

Եթե այս ցուցանիշը համադրում ենք սահմանահատումների վիճակագրության հետ, ապա տեսնում ենք, որ ունենք դրական միգրացիոն դինամիկա»,- հավելեց Արմեն Ղազարյանը:

Քաղաքացիները կարծում են, որ ներգաղթի դրական տեղաշարժ կա, և համոզված են, որ այս ցուցանիշները գնալով ավելի են աճելու: Նրանց համոզմամբ՝ այն պայմանավորված է երկրում տեղի ունեցած փոփոխություններով:

Միգրացիոն ծառայության պետը խոսեց նաև մի ծրագրի մասին, որով սոցիալական վարկավորման համակարգ կարող է ստեղծվել: Սակայն ծրագիրը դեռևս գտնվում է մշակման փուլում: Ծառայության պետի խոսքերով՝ այժմ մշակվում է մի փաստաթուղթ, որն իր մեջ ներառելու է համապարփակ տեղեկատվություն միգրացիայի ընդհանուր ցուցանիշների վերաբերյալ:

 

Back to top button