Միջազգային

Էդուարդ Սնոուդենն իր առջև դրված առաքելությունը կատարված է համարում` The Washington Post

Էդուարդ Սնոուդենն իր առջև դրված առաքելությունը կատարված է համարում: Այս մասին ամերիկյան հատուկ ծառայությունների բացահայտիչը հայտնել է The Washington Post-ին տված հարցազրույցում: Սնոուդենի խոսքով` գաղտնի տեղեկությունների հրապարակումով նա չի փորձել փոխել հասարակությունը, այլ միայն ցանկացել է  հասարակությանը զարգացման ուղին որոշելու հնարավորություն ընձեռնել, և այդ նպատակին նա հասել է:

Մոսկվայում տված հարցազրույցի ժամանակ Անոուդենը պատմել է դիտարկումների մասին, որոնք նրան դրդել են բարձրաձայնել հատուկ ծառայությունների աշխատանքների մեթոդները: Տեսնելով Ազգային անվտանգության գործակալության կողմից զանգվածային լրտեսության զարգացումը` նա  դրա հետ մեկտեղ համոզվել է, որ Կոնգրեսում և հատուկ դատարանում նման գործունեության համաձայնեցման գաղտնի գործընթացը հանդիսանում է «ողջախոհության գերեզման»: Սնոուդենի խոսքով` Ազգային անվտանգության գործակալությունն իրականում մանիպուլյացիայի է ենթարկել այն մարմիններին, որոնց հանձնարարվել է վերահսկել դրանք:

The Washington Post-ի հետ զրույցում Սնոուդենը, ում Միացյալ Նահանգներում զրկել են անձնագրից և մեղադրել են դավաճանության մեջ, ընդգծել է, որ ոչ մի այլ պետության հետ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ որևէ պարտավորություններով կապված չէ:

«Եթե ես դավաճանություն էլ եմ կատարել, ապա դավաճանել եմ կառավարությանը` հօգուտ ժողովրդին»:

Տաթև Ֆռանգյան

enta.ru

 

Back to top button