Նորություններ

Հիշատակման արարողություն Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում հայտարարված սգո օրը Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում մեծանուն հայի անվան մշակութային կենտրոն եւ մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր քաղաքացիներ եւ հյուրեր:

Back to top button