ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Նիկոլ Փաշինյանի գլխավոր ընդդիմությունը հասարակությունն է». Հ. Բադալյան

«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն անդրադարձել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Նա կարծում է, որ անկախ արդյունքներից, արտահերթ խորհրդարանական  ընտրությունների անհրաժեշտությունն ակնհայտ էր եւ անխուսափելի՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է:  

«Նույնիսկ եթե չի գրանցվում 81 տոկոս եւ ավելի, այլ ավելի ցածր տոկոսներ, միեւնույն է՝ ակնհայտ է, որ խորհրդարանն այսօր չի արտացոլում այն տրամադրությունը, որ կա հասարակության մեջ եւ նաեւ այն քաղաքական իրավճակը, որ կա Հայաստանում: Դա նախորդ համակարգի խորհրդարան է՝ նախորդ համակարգի տրամաբանության եւ խաղի կանոնների շրջանակում ձեւավորված, եւ հիմա լիովին այլ իրավիճակ է՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին առումով: Այսինքն, մենք միայն հայաստանյան շրջանակով չպետք է դիտարկենք, այլ Հայաստանում տեղի ունեցած իրողությունների արտաքին ընդգրկումով նաեւ: Եւ այստեղ խնդիրը գուցե այն էր, որ ավելի ընդգծվեց հնարավորինս շուտ անելու անհրաժեշտությունը»,-նշում է Հակոբ Բադալյանը: Անոմալ եւ վտանգավոր իրավիճակ է պետության համար, որը պետք է հնարավորինս արագ հանգուցալուծվի, կարծում է քաղաքական մեկնաբանը: 

Ավելին
Back to top button