Նորություններ

Երևանի 1-ին փոխքաղաքապետի անունը՝ օրերս, ինքնաբացարկ հայտարարածներինը՝ ևս

«Իմ քայլը» դաշինքը դեռևս չի հստակեցրել, թե ում է առաջադրելու Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնում: Նրա անունը կհրապարակվի մոտ օրերս: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: Երկրորդող հարցին, թե ում թեկնածություններն են քննարկվում, մամուլի խոսնակը փակագծերը չբացեց:

Հիշեցնենք, որ «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Երևանի առաջին փոխքաղաքապետը պետք է ավագանու անդամ լինի:

Հիշեցնենք, որ 65 հոգանոց ավագանիում 57 մանդատ ստացել է «Իմ քայլը» դաշինքը, 5 մանդատ՝ ԲՀԿ-ն, և 3 մանդատ՝ «Լույս» դաշինքը:

ԳԱԼԱ-ն ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանին հարցրեց, թե հոկտեմբերի 1-ի դրությամբ կա՞ն ավագանու անդամությունից ինքնաբացարկի դիմում հայտարարածներ, եթե այո, ովքե՞ր են նրանք: Մամուլի քարտուղարն ասաց, որ այդպիսիք կան, սակայն անուններ չի կարող հրապարակել, հանձնաժողովն աշխատում է: Մոտ օրերս կլինի պաշտոնական հրապարակում:

Back to top button