ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Քոչարյանի հետ, իրենք իրենց հարվածի տակ կդնեն». Կարեւորի մասին Է. Վարդանյանի հետ

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կունենանք գրեթե նույն պատկերը, ինչ Երեւանի ավագանու ընտրություններին: Համապետական միջին ցուցանիշը միշտ մոտ է Երեւանի միջին ցուցանիշին: Սա վիճակագրությունն է ասում»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ասում է  քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի՝ ավագանու ընտրությունները փաստացի ցույց տվեցին՝ Ռ. Քոչարյանը որեւէ շանս չունի:

«Նա ուզում է  օգտագործելով իր ռեսուրսները՝ ինֆորմացիոն հարձակումների միջոցով պաշտպանվել, փորձել աջակցություն ձեռք բերել Կրեմլում, եւ ըստ էության, ինքը չեմ կարծում, որ խնդիր ունի լուրջ դիմություն ձեւավորել, որովհետեւ հասկանում է, որ անհնարին է:

Այն քաղաքական ուժերը, որոնք կհամագործակցեն Քոչարյանի հետ, ոչ միայն կտրուկ վարկանիշի անկում կունենան, այլ իրենք իրենց հարվածի տակ կդնեն»:

Ավելին
Back to top button