Նորություններ

2019 թ.-ից կենսաթոշակի նոր նվազագույն շեմ կսահմանվի

Կենսաթոշակի բարձրացման տեղեկությունն ամենասպասվածներից էր:  Սեպտեմբերի 12-ին կառավարության կողմից ներկայացվել էր նախագիծ, որով առաջարկվում էր հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով: Ըստ նախագծի՝ 2019 թվականից կենսաթոշակի նվազագույն շեմ կսահմանվի 25.500 դրամը, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։ Սա պետք չէ շփոթել մինչ այդ օրենքով սահմանված կենսաթոշակի հիմնական չափի հետ, որից գեներացվում են բոլոր թոշակները:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ բարեփոխումներն իրատեսական են, նախատեսվող գումարներն էլ կարող են տեղավորվել բյուջեի ծախսերի մեջ: Ասում է՝ այդ մասշտաբի բարեփոխումն իրենից լուրջ ծախսեր չի ներկայացնում՝ առաջարկելով մի քանի տարբերակ, որով հսկայական գումարներ կարելի է տնտեսել:

Back to top button