Սպորտ
Sky Sports-ը նկարահանել է Պոգբայի և Մոուրինյուի վիճաբանությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և կիսապաշտպան Պոլ Պոգբան այսօր առավոտյան տեղի ունեցած մարզման ժամանակ վիճաբանել են:
Մարզչի և ֆուտբոլիստի վիճաբանությունը ֆիքսել է «Sky Sports»-ի տեսախցիկը: Պոգբան մոտեցել է Մոուրինյուին բարևելու, սակայն վերջինս ինչ-որ բան է ասել, ինչն էլ առաջացրել է ֆրանսիացու դժգոհությունը:
Շրջանառվող լուրերի համաձայն, Պոգբան մարզչին և ակումբի ղեկավարությունը տեղեկացրել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Ժոզե Մոուրինյուն Պոլ Պոգբային զրկել էր թիմի փոխավագի կոչումից: