Նորություններ

Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ցույցով կառավարության շենքի դիմաց են. նրանք դժգոհ են ՔՊ-ական մարզպետից

Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Բնակիչների պահանջը ոռոգման ջուրն է:

Ցուցարարները դժգոհում են, որ իրենց հարցերին լուծում չեն տալիս, օրական չորս-հինգ հոգու են ջուր տրամադրում: Գյուղում 300 տնտեսություն ոռոգման ջրի կարիք ունի:
Գյուղաբնակների խոսքերով՝ այս խնդրի առաջ իրենք կանգնած են տարիներ շարունակ.
«Ամեն անգամ ասել են՝ այսօր կլուծենք, վաղը կլուծենք, ու մինչ օրս լուծում չկա»:

Ըստ Նարեկ համայնքի բնակիչների՝ չորս-հինգ հոգի ունի ոռոգման հնարավորություն:

«Երկու օր տալիս են, անջատում են, երեք ամիս ջուր չունենք: Լիճը ցամքել է, թող Մխչյանի նասոսը միացնեն, ջուր տան ժողովրդին, հեկտարին 120 հազար դրամ փող ենք մուծում»,-դժգոհում են ցուցարարները:

Հատկանշական է, որ բողոքող գյուղացիներն անընդհատ շեշտում էին, որ Արարատի մարզպետն է թերանում, և որ մարզպետին ընդհանրապես չի հետաքրքրում իրենց խնդիրը: Այդ իսկ պատճառով որոշել են խնդիրը ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արարատի մարզպետը ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն է:

 

Back to top button