Նորություններ

Փաշինյան-Թրամփ հանդիպում դեռ չի սպասվում. Զոհրաբ Մնացականյան

Փաշինյան-Թրամփ հանդիպման շուրջ ԱՄՆ-ի հետ աշխատանքը շարունակվում է: «Մենք ունենք տարբեր հարթակներ միասին աշխատելու: Այս գործընթացը պահանջում է ժամանակ»,- սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է նախատեսված Փաշինյան-Թրամփ հանդիպումը: Ըստ նախարարի՝ այդ հարցն առաջիկայում պետք է հասնի իր հանգուցալուծմանը, և որոշ ժամանակ անց պարզ կլինի: Հիմա ՀՀ-ն չի կարող հապճեպ հանդիպում նախատեսել:

Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ նախարարն ասաց, որ ՀԱՊԿ-ը այն կառույցն է, որի շուրջ ՀՀ-ն ապահովում է իր անվտանգությունը: Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքել, ԱԳՆ ղեկավարը նշեց, որ արձագանքի լինել-չլինելը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ն այդ կազմակեպությունում իր գործառույթը չի իրականացնում: ՀՀ-ն համբերատար աշխատում է: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդեց, որ Հայաստանը շարունակելու է խաղաղության ամրապնդման ուղղությամբ աշխատանքը: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցին՝ նախարարն ասաց, որ խորհրդակցությունները դեռ շարունակվում են:

Back to top button