ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Գաղտնալսումը՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսմանը: Նա կատարվածը համարում է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ:

«Ամեն դեպքում մենք պետք է սպասենք քրեական գործով նախաքննությանը և պաշտոնական հրապարակումներին: Ինչ վերաբերում է գաղտնալսման ներկայացվող սկանդալային բնույթին, ապա նման խնդիր ես չեմ տեսնում: Ավելի շատ արհեստականորեն են փորձում բարձրացնել, քան ինքնին այդ գաղտնալսումն է իրենից ներկայացնում: Իսկ բովանդակային առումով այն շատ պարզ է: Էությունն այն է, որ ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան և հատուկ գործերով նախաքննություն իրականացնելու համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը քննարկում են հարցեր, որոնք վերաբերում են ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ ՀՀ արտաքին, ներքին քաղաքական խնդիրներին, որոնց կապակցությամբ առնվազն տարօրինակ կլիներ, որ նման պատասխանատու պաշտոնյաների միջեւ և նաև վարչապետի հետ քննարկումներ չլինեին»,-կարծիք հայտնեց Տիգրան Եգորյանը:

Ավելին
Back to top button