ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Տեղեկատվության արտահոսքը կարող է աշխատել ոչ միայն ներքին քաղաքական դաշտում». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, նշեց, որ վերջիններս խոսել են բաց հեռախոսակապով, իսկ այս դեպքում գաղտնալսելը բարդ չէ:

«Հայաստանում չկա հայեցակարգային մոտեցում բարձրաստիճան պաշտոնյաների տեխնիկական միջոցների պաշտպանվածության առումով, ուստի սա խնդիր է ամբողջ երկրի մակարդակով»,- նշեց Սամվել Մարտիրոսյանն ու հավելեց, որ տեղեկատվական արտահոսքը միայն հեռախոսի մակարդակով չի լինում, այն կարող է լինել էլեկտրոնային փոստերով և այլ տարբերակներով:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ արտահոսքը կարող է աշխատել ոչ միայն ներքին քաղաքական դաշտում, այլ նաև հակառակորդ երկրների պարագայում, ուստի մենք խնդիր ունենք ստեղծելու տեղեկատվական անվտանգության արդիական հայեցակարգ:

Անդրադառնալով հրապարակված տեսանյութին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ տարածվելուց հետո մոտ երկու օր փորձ է արվել մտցնել դրսի տեղեկատվական դաշտեր տարբեր սոցկայքերի միջոցով:

 

Ավելին
Back to top button