Նորություններ

Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսելու եւ ձայնագրության վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսելու տեսանյութին:

«Քիչ առաջ ինձ մոտ եմ հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և նրան հանձնարարել հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ, որոնց մենք դեռ կանդրադառնանք»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Մանվել Գրիգորյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Խաչատրյանը, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել և ուզում են գաղտնալսումներով ու տարբեր միջոցներով դա կասեցնել։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց. «մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ի գործը բացահայտվելու է, բոլոր մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ, եւ հուսով եմ, որ դուք կաջակցեք»: 

«Այս իրավիճակում որոշում կայացնելու իրավունքը մնում է ժողովրդին: Նրանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, եւ դուք դա չպետք է թույլ տաք: Նրանք չեն կարող ինձ կանգնեցնել: Հայաստանի քաղաքացուն գնդակահարողը պետք է պատասխան տա, ժողովրդին թալանողը, օլիգարխների թիկնազորին ժողովրդի դեմ հանողը պետք է պատասխան տա: Ուզում եք գաղտնալսեք, ձայնագրեք… ուրիշ տարբերակ չկա»,-հայտարարեց Փաշինյանը:

Ավելին
Back to top button