ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Դուխով» ինչքա՞ն երկիր պահենք, «դուխով» չէ, խելքով է պետք, գործերով…

Քաղաքագետ Գեղամ Նազարյանի կարծիքով Երեւանի ավագանու ընտրությունները շատ կարեւոր նշանակություն են ունենալու ինչպես գործող իշխանությունների, քաղաքական ուժերի, այնպես էլ հասարակության համար: Թե ինչպես կանցնեն ավագանու ընտրությունները, ըստ նրա կախված է քաղաքական իշխանության կամքից: Միայն թե թույլ չտրվեն սխալներ, որոնք կհուսահատեցնեն հասարակությանը: Նկատել է՝ ամեն օր դժգոհության որոշակի չափաբաժին է ավելանում.

«Որովհետեւ մարդիկ արդեն փոփոխություն են ուզում տեսնել եւ ոչ թե «դուխով» արտահայտություններ:  Մի թիմ կար, Հայաստանի առաջնությունում էր մասնակցում: Խաղացողներից մեկին հարցնում եմ՝ ինչպիսի՞ն է մարզիչը: Ասեց դե ի՞նչ ասեմ, խաղից մի 5 րոպե առաջ մտնում է  հանդերձարան, ասում է տղե՛րք, դե դուխով մտեք խաղացեք: Դուխով ինչքա՞ն խաղանք: Հիմա «դուխով» ինչքա՞ն երկիր պահենք: «Դուխով» չէ, խելքով է պետք, գործերով, կոնկրետ քայլերով: Մենք էլ ինչով կարող ենք, պետք է օգնենք, որ էլ նախորդը չվերադառնա: Որովհետեւ երբ որ շտասնյակ հազարավոր մարդիկ ելան փողոց «Սերժիկ, հեռացիր», «Մերժենք Սերժին» կարգախոսներով, էությունն այն էր, որ մարդիկ փձոփոխություն էին ուզում, իրական փոփոխություն, ոչ թե մակերեսային, ցուցադրական, պլակատային»:

Գործող իշխանությունների հիմնական առաքելությունը ըստ Գեղամ Նազարյանի, արտահերթ ազատ, արդար ընտրությունների կազմակերպումն է եւ երկրի բնականոն տնտեսական վիճակի պահպանումը:

«Այո, ժամանակը կարճ է, բայց այդ կարճ ժամանակահատվածում մարդիկ պետք է տեսնեն, թե մենք ո՞ր ուղղությամբ ենք գնում: Իսկ մարդիկ արդեն սկսել են անհանգստանալ: Ես հասարակության առողջ հատվածի մասին եմ ասում, որ ասում են՝ մեզ պետք չեն այդ տեսարանները: Ինչ-որ մեկի գլուխը կապոտին դրին, ձերբակալեցին, հետո բաց թողեցին, հետո նորից ձերբակալեցին: Մտան էսինչի նկուղը, էս գտան, էն գտան…Ինչ որ մի փուլ, անցնում է ոգեւորությունը: Մարդիկ սպասում են կոնկրետ քայլերի, որոնք կտանեն մեր երկիրը դեպի զարգացում, դեպի առաջընթաց»:

Ավելին
Back to top button