ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Պետք է շարունակել ավելի լավ աշխատել, քան հեղափոխությունից առաջ և դրա ընթացքում». Լյուդմիլա Բարբա

«Հայաստանն այժմ հետաքրքրում է ոչ միայն մոլդովացի լրագրողներին, այլև ամբողջ աշխարհին»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում հայտնեց մոլդովացի լրագրող Լյուդմիլա Բարբան:

Խոսելով մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության մասին՝ մոլդովացի լրագրողը նշում է՝ պետք է շարունակել աշխատել ավելին, քան հեղափոխությունից առաջ և դրա ընթացքում:

«Ինձ համար անսպասելի էր, երբ մենք օտար երկրում փողոցներում նկարահանումներ էինք անում, մեզ մոտեցան ոստիկանները և չասացին՝ ցույց տվեք թույլտվություն, ո՞վ եք դուք, ի՞նչ եք այստեղ նկարում»,- նշում է մոլդովացի լրագրողն ու զարմանում՝ փոխարենը հարցնում էին՝ ինչպե՞ս կարող ենք օգնել:

Ավելին
Back to top button