ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Հանրապետականը պարզ գիտակցում է, որ առանց ընտրակեղծիքների, առանց իշխանության ռեսուրսների օգտագործման՝ իրենք ոչինչ են». Վ. Խաչատրյան

Հանրապետականը պարզ գիտակցում է, որ առանց ընտրակեղծիքների, առանց իշխանության ռեսուրսների օգտագործման՝ իրենք ոչինչ են: Այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով ՀՀԿ-ի Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման իրական պատճառներին՝ ասաց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:

Օրենքից դուրս բոլոր մեթոդներով ընտրվելու հնարավորության բացակայության պարագայում հանրապետականները զրո են: «Այնպես որ, ներկա քաղաքական իրավիճակում իրենք կարող են գործել, քանի դեռ ԱԺ-ում տարօրինակ կարգավիճակ ունեն. ԱԺ-ում ունեն մեծամասնություն, սակայն իրականում փոքրամասնություն են, սակայն այդ հարցը կարող է լուծվել ընտրությունների միջոցով»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմության առանցք դառնալու հավակնություններին:

Ավելին
Back to top button