Սպորտ

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում օգոստոսի 20-ին կանցկացվեն երրորդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 2 տուրերում Արոնյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու սեւերով ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայ գրոսմայստերն ունի 1.5 միավոր եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

Ավելին
Back to top button