Նորություններ

Արցախի խորհրդարանի ղեկավարն ընդունել է պատանի ճամբարականների

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների կողմից նախաձեռնված, Պատարայում գործող  պատանեկան ճամբարի մասնակիցներին:

Ողջունելով պատանիներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է մարզատուրիստական ճամբարի անցկացումը Արցախում՝ երկու հայկական հանրապետությունների ավագ դպրոցականների միջև նոր շփումներ, ծանոթություններ հաստատելու, տարբեր գաղափարների շուրջ միավորվելու և ազգային միասնությունը ամրապնդելու տեսանկյունից:

ԱԺ նախագահն անդրադարձել է կրթական ոլորտում իրականացվող ծրագրերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, իշխանության ճյուղերի հավասարակշռման և զսպան մեխանիզմներին, ինչպես նաև Ազգային ժողովի գործառույթներին ու կառուցվածքին վերաբերող թեմաների:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է պատանիների հարցերին:

 IMG_5898 IMG_5877

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

Back to top button