ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Եթե դուք իմանայիք, որ արնախում Կլավդիոսն ազատության մեջ է, դուք ձեզ ապահով կզգայի՞ք». Վ. Թոքմաջյանը՝ Քոչարյանի մասին

Պատմաբան, հասարակագետ Վահրամ Թոքմաջյանը զարմացած է, որ ՀՀ արդարադատության նախարարը կրավորական դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում: Այնինչ սա այն գերատեսչությունն է, որ պետք է զբաղվեր տարբեր կառույցներում կոռուպցիոն երևույթների բացահայտումներով։

Դա պետք է վերաբերեր նաև դատական համակարգին։ Այն, ինչ տեղի ունեցավ Քոչարյանի դեպքում, ոչ թե դատական անկախության դրսևորում էր, այլ նախկին համակարգի հետ աշխատած դատավորի կողմից կատարված քայլ: Իսկ քանի դեռ բարեփոխումներ չեն կատարել, արդար դատական համակարգ լինել չի կարող: Ինչ վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիության հանգամանքին, ապա դա չի կարող նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու պատճառ լինել: Քոչարյանը, անկախ նրա անմիջական մասնակցության փաստից, մեղավոր է Մարտի 1-ի զոհերի մահվան մեջ:

Ավելին
Back to top button