Նորություններ

«Քոչարյանը չի կարողանալու հանգիստ ապրել, բարոյական ճնշումը շատ մեծ է լինելու»

ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ ափսոսում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բացարկի դիմում չի ներկայացրել դատարանին:

«Ինձ մոտ բազմաթիվ հարցեր կան դատախազության վարքագծի վերաբերյալ: Կարծում եմ, որ ամեն բան պետք է անի մեղադրող կողմը՝ Հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը, որպեսզի շարունակական քայլերով գնան դեպի ՀՀ վճռաբեկ դատարան: Շատ ավելի հիմնավոր պետք է այս անգամ լինի նյութը: Քոչարյանը պետք է ստանա պատիժ: Ինձ համար դա միանշանակ է: Այն արյունը, որը նա թափել է մեր մայրաքաղաքի կենտրոնում, այն արյունով, որով բերել է իշխանության Սերժ Սարգսյանին, այդ ոճրի համար պետք է կրի պատասխանատվություն»:

Back to top button