Ակտիվիստների բողոքի ակցիան ու Ռ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հարցազրույցը նախատեսված ասուլիսից առաջ

Տասնյակ քաղաքացիներ, նախկին քաղբանտարկյալներ, Մարտի 1-ի զոհերի հարազատներ և այլք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից առաջ արդեն հավաքվել էին «Էրեբունի պլազա» հյուրանոցի առջև, «Պրիվե՛տ, Ռոբ», «մարդասպան» և այլ վանկարկումներով նրանք սպասում էին Քոչարյանի ժամանելուն:
Տարածքում էին նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, նրանցից Հայկ Ալումյանը երկար ժամանակ պատասխանում էր ոչ միայն լրագրողների, այլև քաղաքացիների հարցերին: Ալումյանը, ով եղել է Սասնա ծռերի գործով փաստաբան, նախկինում այլ հայտարարություններ էր անում, այժմ արդարացնում է Քոչարյանին՝ հերքելով նրա կողմից սահմանադրական կարգը տապալելուն ուղղված մեղադրանքները: Հարց է առաջ քաշում նախկին քաղբանտարկյալ Ներսես Պողոսյանը, ով դատապարտված էր «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով. արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հիմնավոր են համարում անձեռնմխելիության հանգամանքը, և եթե չլիներ սա, ունեի՞ն այլ հիմքեր երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: