ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Նոր Հայաստանում մարդիկ պատրաստ են անգամ օդով սնվել. կառավարության 100 օրը

Օգոստոսի 17-ին կառավարությունը կամփոփի գործունեության 100 օրը: Ի՞նչ է հաջողվել իրականացնել նոր կառավարությանը մոտ 3 ամիսների ընթացքում, և ի՞նչ ձախողումներ են եղել: Արդյո՞ք հանրության սպասելիքներն արդարացվել են: Այն, որ նոր իրականություն է, որտեղ տեղի են ունենում աննախադեպ բացահայտումներ, ի հայտ են գալիս անսպասելի փաստեր, հասարակությունն այս հարցում երկու կարծիք ունենալ չի կարող, այլ հարց է, թե ինչպես է այս 100 օրերի ընթացքում փոխվել քաղաքացու դրությունը:

ԳԱԼԱ-ի անդրադարձն այս հարցերին հանգեցրել է մի եզրակացության. քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ նոր կառավարությունն աշխատում է, ժամանակ է հարկավոր նկատելի արդյունքներ գրանցելու համար, մյուսներն իրենց բավարարված են համարում միայն իշխանափոխությամբ, անկախ նրանից, որ դա չի ազդել իրենց սոցիալական զամբյուղի վրա, նրանք պատրաստ են անգամ օդով սնվել, բավարարվել եղած կենսաթոշակով, միայն թե վերադարձ նախկինին տեղի չունենա: Այսինքն՝ ոչ թե սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլ քաղաքացիների տրամադրությունն է փոխվել:

Ավելին
Back to top button