Նորություններ
«Կարողացել են բոլորը, կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք, ես կլինեմ առաջինը». Գևորգ Աֆրիկյան

Ի ծնե հենաշարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանն ապրում է Գավառ քաղաքում, մասնագիտությամբ համակարգչային օպերատոր է:
Զբաղվում է տարբեր մարզաձևերով, մասնակցել ու հաջողություններ է գրանցել մի շարք մրցումներում. մի խոսքով՝ Գևորգին կարելի է հանդիպել ամենուր, կատակում է. «Ընտանիքիս անդամները դժգոհում են՝ ինձ տանը դժվար է տեսնել»:
Երիտասարդի համար անհաղթահարելի խոչընդոտներ չկան: Շնորհիվ իր ամուր կամքի ու վճռականության՝ կարողացել է հաղթահարել մի շարք լեռների բարձունքներ, այսօր արդեն ինքն է արշավներ կազմակերպում:
Երկրորդ մասնագիտության ընտրության հարցում Գևորգը չի կողմնորոշվում՝ տուրի՞զմ, թե՞ իրավաբանություն, այնուամենայնիվ, վստահ է՝ ցանկացած պարագայում կարողացել են բոլորը, կարող է նաև ինքը, չի կարողացել ոչ ոք, ինքը կլինի առաջինը: