ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Մարտի 1-ը չէր լինի, եթե 1998թ.-ին կանխվեր Ռոբերտ Քոչարյանի կողմից Սահմանադրության առաջին ոտնահարումը»

Երբ Ռոբերտ Քոչարյանը 1998թ.-ին ընտրվեց ՀՀ նախագահ, նա այդ իրավունքը, ըստ Սահմանադրության, չուներ: Սահմանադրությունն ասում էր, որ քաղաքացին կարող է դառնալ երկրի նախագահ միայն այն դեպքում, երբ նա 10 տարվա քաղաքացիություն ունի: Այդ մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: «Ռոբերտ Քոչարյանն այդ իրավունքը չուներ, ինչ-որ ԺԷԿ-ի տեղեկանքով ընտրվեց»,- նշեց նա՝ ընդգծելով, որ 2002թ.-ին Քոչարյանը խախտեց նաև Հայաստանի քաղաքացիների սեփականության իրավունքը և արհամարհեց Սահմանադրական դատարանի որոշումները:

«2008թ. Մարտի 1-ը չէր լինի, եթե 1998թ.-ին կանխվեր Ռոբերտ Քոչարյանի կողմից Սահմանադրության առաջին ոտնահարումը»,- ընդգծեց նա:

«Նա նաև զարկ տվեց կոռուպցիայի աննախադեպ զարգացմանը Հայաստանում: Կոռուպցիայի նման մեծ զարգացում եղավ միայն Ռոբերտ Քոչարյանի կառավարության ժամանակ»,- ասաց Ս. Բաղդասարյանը:

Նա ներկայացրեց նաև Հյուսիսային պողոտայի կառուցապատող կազմակերպության ղեկավարի վկայություններն այն մասին, թե ժամանակին որ բարձրաստիճան պաշտոնյաները քանի 100 հազարների հասնող կաշառք են պահանջել իրենից՝ կառուցապատում իրականացնելու համար:

Ավելին
Back to top button