ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ժողովուրդն ընտրում է հարց լուծողին, քեզ հասկացողին և ընկալողին»

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն շատ ցածր վարկանիշ ունի: Այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակում ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Նրանց առաջադրած դեմքը շատ կասկածելի է քաղաքապետի պաշտոնում: Երբ Սոս Սարգսյանն առաջադրվում էր երկրի նախագահ, հույս ունեին, որ նա 30 տոկոս ձայն կբերի: Իմ հետազոտությունը ցույց տվեց 3-5 տոկոս, այդպես էլ եղավ, նա 3,5 տոկոս ձայն հավաքեց: Այսինքն ժողովուրդը, երբ ընտրում է, ընտրում է հարց լուծողին, քեզ հասկացողին և ընկալողին»,- նշեց նա:

Սոցիոլոգը նշել է նաև այն կուսակցությունների անունները, որոնք հնարավորություն ունեն հայտնվելու Երևանի ավագանիում:

Ավելին
Back to top button