«Շատ վատ է, երբ մի մեղադրյալ փորձում է մյուս մեղադրյալի մասին վարկաբեկիչ տոնով խոսել». Ռ. Քոչարյանի հայտարարության մասին

«Ես կհորդորեի ցանկացած պաշտոնյայի, ով կհայտնվի կամ հայտնվել է արդեն քրեական հետապնդման մեջ, ուշադիր լինի եւ իր արտահայտություններով չվնասի իր բախտակիցներին, դա լավ բան չի, երբ որ մարդը տալիս է անուններ եւ որակումներ սննդի հետ կապված՝ նկարագրելով, թե սա մանր գործ է, իմ գործը մեծ է… յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուրի ընտանիքի եւ մտերիմների համար իր պրոբլեմը մեծ է եւ կարեւոր: Իրականում գործ ունենք սովորական քրեական հետապնդման հետ: Ես շատ վատ եմ նայում, երբ մի մեղադրյալ փորձում է մյուս մեղադրյալի մասին վարկաբեկիչ կամ ոչ հարգալից ինչ-որ տոնով խոսել»:
ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել փաստաբան, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:
Փաստաբանը հաղորդման ընթացքում ներկայացրել է նաեւ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ, քրեական գործի ընթացքին վերաբերող մանրամասներ եւ պաշտպանական թիմի հակափաստարկները: