Նորություններ

Երևանում հրդեհից 6-ամյա երեխա է զոհվել

Հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին ԱԻՆ  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին:

Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին:

Back to top button