2019թ.-ի հունվարից կաթնամթերքի շուկայում չեն լինի սպառողին շփոթության մեջ գցող անվանումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հանդիպում է կազմակերպել կաթնարտադրող ընկերությունների հետ:
ԵԱՏՄ կանոնակարգի համաձայն՝ հուլիսի 16-ից որոշ փոփոխություններ են մտցվել մակնշման կանոնակարգի մեջ, ըստ այդմ՝ կաթնամթերքի շուկայից պետք է հանվեն այնպիսի ապրանքատեսակները, որոնց անվանումները կարող են շփոթության մեջ գցել սպառողին: Դրանք այլևս շուկայում չեն լինի 2019թ.-ի հունվարի 16-ից:
Կաթնարտադրողները դիմել են նաև կաթնամթերքի մակնշման հետ կապված այլ հարցերով, օրինակ՝ նրանցից մեկին հետաքրքրում էր, թե ինչու պետք է պարտադիր լինի ռուսալեզու մակնշումը, երբ իր արտադրանքն ավելի մեծ սպառում ունի անգլախոս քաղաքացիների շրջանում:
Պատասխանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում բացի հայերենից պարտադիր է ռուսերեն մակնշումը: ԵԱՏՄ կանոնակարգի այլ փոփոխություններ սննդամթերքի որակի հսկողության հետ կապված չկան: