Միջազգային

Հրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ

Երեք մարդ զոհվել և յոթը վիրավորվել են ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ի երեկոյան` Քլեյբորն պողոտայում:

Կան նախնական տեղեկություններ այն մասին, որ կրակողները երկուսն են եղել: Նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի: Այս մասին տեղեկացնում է Fox News լրատվականը: Հրազենային վիրավորում ստացածները տեղափոխվել են հիվանդանոց:  Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի բոլոր մանրամասները:

Back to top button