Նորություններ
ՔՊ-ում Երևանի քաղաքապետի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել

Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում էր նաեւ կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինքնաառաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը և ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը: