Նորություններ

Երկրապահի ղեկավար տեսնում եմ միայն պատերազմ անցած հրամանատարի

«Ինձանից հետո ես ԵԿՄ չեմ տեսել, երբ ԵԿՄ-ում սկսեց վաճառվել վկայականները, մեդալները»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախագահի պաշտոնում 18 հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը: «Այսինքն, ԵԿՄ-ն այն օջախն է, որտեղ մարդը պետք է ստանար իր արածի «գյորա», իր արածին վայել, որովհետև մենք լավ գիտենք՝ ով ինչպես է իրեն դրսևորել, ով է թուրքի դիակը վերցրել բերել Հայաստան հայի դիակի փոխարեն»,- ասաց Խուդավերդյանը:  

Անդրադառնալով ԳԱԼԱ-ի հարցին, թե այս պաշտոնում առաջարկվում է նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի թեկնածությունը, Ա. Խուդավերդյանը պատասխանեց. «ՀՀ ամեն քաղաքացի, անգամ դավաճան, իրավունք ունի թեկնածություն դնելու: Երկրապահի ղեկավար տեսնում եմ միայն պատերազմ անցած հրամանատարի, որը գոնե մի քանի անգամ հայտնվել է շրջափակման մեջ, ճեղքել է շրջափակումը, ունեցել է հաղթանակներ և պարտություններ, ոչ գլխապտույտ է ապրել հաղթանակի դեպքում, ոչ էլ պարտության դեպքում՝ սպիտակ նասկիները հանել ու հանձնվել հակառակորդին»:

Back to top button