«Հայաստանը ուզվոր չէ, եւ նրա դիրքորոշումը ՌԴ նկատմամբ պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին ԵՄ նկատմամբ էր»

Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ ևս պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին ԵՄ նկատմամբ էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, համոզված է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Բրյուսելյան այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ հղեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի հանդեպ վերաբերմունքը. ֆինանսական ակնկալիքները երկրին չեն կարող դարձնել կախյալ մեկ այլ պետությունից:
Նման սկզբունքային դիրքորոշումը կարող է և Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխության պատճառ դառնալ, արդյո՞ք կավելանա այս պետության կողմից վերաբերմունքը, Մեհրաբյանը կարծում է, որ ժամանակի խնդիր է, այնուամենայնիվ, Ռուսաստանում հակասական գնահատականներ են տրվել Փաշինյանի այցին, ու դրանք եղել են ոչ միայն անկախ քաղաքագետների, այլև այնպիսի անձանց դիրքորոշումները, որոնք առանց իշխանության հրահանգի որևէ քայլ չեն կատարում, հետևաբար Հայաստանը դեռ անելիքներ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում: