Նորություններ

«Կան թևեր, որոնք մեկը մյուսին ծեծում են ՀՀԿ գրասենյակում». Ալեն Սիմոնյանը՝ Տ. Մարգարյանի հրաժարականի մասին

«Եթե պիտի գնար, թող 20 օր առաջ գնար»,- անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին՝ ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ հրաժարականն ավելի շուտ չներկայացնելու պատճառն այն էր, որ իր շատ գործընկերների նման արդեն նախկին քաղաքապետը չէր տիրապետում իրավիճակին: Ցանկությունն այն էր, որ մեկ օր ավելի մնար այդ աթոռին:

ԳԱԼԱ-ի հարցին, թե Տարոն Մարգարյանի որոշումը թիմի՞նն էր, թե՞ իր անձնականը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ թիմ, դուք կարծում եք Հանրապետականում թիմ կա՞ ձևավորված: ՀՀԿ-ն վերջերս բազմիցս ապացուցել է, որ թիմ չկա, գոյություն չունի: Կան թևեր, որոնք մեկը մյուսին ծեծում են ՀՀԿ գրասենյակում, թևեր, որոնք տարբեր ուժեր են ներկայացնում: Ենթադրում եմ, որ Տարոն Մարգարյանն էլ երևի իր թիմը ունի, ինչպես ունեն կարկառուն դեմքերը: Երևի ինչ-որ պահի Սերժ Սարգսյանն իրեն համոզել է, որ մնա, ինչը հերթական անմտությունն է եղել: Մնում էիր, դու մնայիր»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ավելին
Back to top button
Close