Նորություններ
Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմում է արտախորհրդարանական ուժերին

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը դիմում է արտախորհրդարանական ուժերին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` եթե ունեք Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ, ապա 15-օրյա ժամկետում ներկայացրեք Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քարտուղարությանը:
Խնդրում ենք առաջարկները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` [email protected] էլեկտրոնային հասցեին:
Շնորհակալություն համագործակցության համար:
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն