Սպորտ

Ռուսական հեքիաթն իրականություն է. 11 մետրանոցներով հաղթանակ Իսպանիայի նկատմամբ

Դրամատիկ և գերլարված պայքարում անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը: Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Արտյոմ Ձյուբան:

Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակի խաղակեսերում գոլ չի խփվել:

11 մետրանոց հարվածաշարում այսպիսի արդյունք է եղել.

Ինիեստա — V, Սմոլով — V, Պիկե — V, Իգնաշևիչ — V, Կոկե — X, Գոլովին — V, Ռամոս — V, Չերիշև — V, ,Ասպաս — X:

armsport.am

Ավելին
Back to top button