Նորություններ

Դատախազությունը 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ներկա դրությամբ չի քննարկում

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվածների թիվը կարող է ավելանալ 3-ով: Խոսքը մասնավորապես ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի և ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին է:

Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որոնց հիման վրա էլ հանրապետության դատախազը հանդես կգա վերոնշյալ անձանց անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:

ԳԱԼԱ-ն փորձեց տեղեկության իսկությունը ճշտել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանից: Վերջինս ասաց, որ ներկա դրությամբ նման հարց չի քննարկվում: Ճշգրտող հարցին, թե նախապատրաստվող նյութե՞ր էլ չկան, կրկին հնչեց պատասխան, որ տվյալ հարցը դատախազությունում ներկա դրությամբ չի քննարկվում:

Ավելին
Back to top button